211652_close_icon
views-count1672 դիտում article-date 22:45 13-01-2026

Մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ բարձրագույն խմբերի առաջնությունները:

Շախմատի տղամարդկանց 86-րդ Հայաստանի առաջնությանը մասնակցում են գրոսմայստերներ Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդերասյանը, Տիգրան Հարությունյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը Կարեն Գրիգորյանը, ՖԻԴԵ վարպետ Սարգիս Սարգսյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը եւ Արսեն Դավթյանը։

Կանանց առաջնությանը մասնակցում են՝ ՖԻԴԵ վարպետներ Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Աստղիկ Հակոբյանը, շախմատիստներ Սոնա Գրկաշարյանը, Նելի Ջալալյանը, Լիլիթ Կասիլյանը, Նվարդ Հայրապետյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը եւ Անգելինա Միրաքյանը։

Նմանատիպ նյութեր