211652_close_icon

Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

views-count835 դիտում article-date 13:19 13-01-2026
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո, դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ամբողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
 
Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։

Նմանատիպ նյութեր