211652_close_icon

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

views-count322 դիտում article-date 09:34 13-01-2026
 
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին: Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն։

«Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով:

Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական անձնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ամերիկյան քաղաքացիությունը:

Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան»։

Նմանատիպ նյութեր