211652_close_icon

ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից. Տիգրան Հակոբյան

views-count1588 դիտում article-date 23:52 11-01-2026
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գրառում է կատարել, առաջարկելով ՀՀ պատվո շքանշանից զրկել ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին․  

«Պատվո շքանշանը  Հայաստանի Հանրապետության պետական պարգև է, որը 2002 թ. օգոստոսին  ուժի մեջ է մտել  «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով։

Այդ Պատվո շքանշանով  2013 թ․ դեկտեմբերին պարգեվատրվեց ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը  «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների  միջև խաղաղություն ամրապնդելու  գործում  նշանակալի ավանդ ներդնելու համար»։  

Այս օրերին «նշանակալի ավանդ ներդրած» անձը «Հայաստանը չկորցնելու» համար պահանջում է հատուկ ռազմական գործողություն սկսել մեր երկրի դեմ։ «Ինչպես դա գործարկեցինք Ուկրաինայի տարածքում»,- հավելում է նա։ Հիշեցնեմ, որ Ուկրաինա ներխուժման հետևանքներն են հողին հավասարեցված հարյուրավոր բնակավայրեր, տուն ու տեղ կորցրած միլիոնավոր տեղահանված քաղաքացիներ, տասնամյակներով աղտոտված բնություն, սպանված երեխաներ, հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր հաշմանդամներ, դժոխքի վերածված ծաղկող երկիր․․․։ «Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող» Վ․ Սոլովյովը նույնն առաջարկում է իրականացնել իր «սիրած երկրի» հանդեպ։

Իսկ ինչ՞ կարող ենք  անել  մենք։ Առնվազն, մի շատ պարզ քայլ․ ՀՀ-ում  գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։  Չի կարող  Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և ընդհանրապես մարդատյաց խելագարը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է»։

Նմանատիպ նյութեր