211652_close_icon

Վիրահայոց թեմը իր հավատարմությունը և աջակցությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա Գահակալին

views-count1075 դիտում article-date 15:58 11-01-2026
Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին:

Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեահափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են:

1. Սուսաննա Խաչատրյան
2. Կարեն Երիցյան
3. Գիսանե Հովսեփյան
4. Եվգենյա Մարկոսյան
5. Սուրեն Աբրամյան
6. Էմիլ Սարգսյան
7. Գոհար Մազմանյան
8. Մարգարիտա Կիրակոսյան
9. Միքայել Ավագյան

 

Նմանատիպ նյութեր