211652_close_icon

Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին չի մտահոգում, որ իր ենթակայության տակ գտնվող վարչական շրջանների մեծ մասում ճանապարհներին մերկասառույց է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count30773 դիտում article-date 16:33 06-01-2026
Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի Նոր Գեղի բնակավայրում ճանապարհներն այս օրերին հիշեցնում են սահադաշտ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, որը Նոր Գեղիով անցնում է դեպի Արգել, Բջնի, Կարենիս բնակավայրեր, ամբողջությամբ բարձիթողի վիճակում է։

Ճանապարհից ոչ միայն չի մաքրվել ձյունը, այլև այն չի մշակվել աղի ու ավազի խառնուրդով։
Այդ ճանապարհին է գտնվում ՀՀ Պաշտպանության նախարարության Լուսակերտի զորամասը, և եթե պատասխանատուները մի փոքր մտածեին գոնե զինվորների մասին, ովքեր մեր սահմաններն են անառիկ պահում, գոնե այդ ճանապարհը կմշակեին, և այսօր այն մերկասառույց վիճակում չէր լինի։

Արդյո՞ք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը կմիջամտի, որպեսզի ընդհանրապես մարզի բազմաթիվ ճանապարհներ մաքրվեն մերկասառույցից՝ դեռևս անհայտ է։ Սակայն ակնհայտ է, որ մտածելու տեղիք ունեն նաև Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը, Նոր Գեղիի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը և ճանապարհը սպասարկող ընկերությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com-ը՝ վաղը՝ հունվարի 7-ի, մեկնարկելու է 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ու դպորցները, ուսումնական հաստատությունները պետք է արդեն պատրաստ լինեն դասապրոցեսին, մինչ դեռ կան դպրոցներ, որտեղ հասնելու համար այս օրերին ուսուցիչները, երեխաները ու ծնողները պետք է կամ դահուկներ ունենան, կամ սահնակներ, որպեսզի կարողանան մուտք գործեն դպրոց։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճըն խոշորացված համայնքի Նոր Գեղիի համար 1 միջնակարգ դպրոցի ճանապարհը ամբողջությամբ մերկասառույց է։  Իսկ ինչ է մտածում այս ուղղությամբ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը ու Նոր Գեղիի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանը՝ իրենց է միայն հայտնի։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր