Նախորդ տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 000 բաժանորդ, այս Ամանորին՝ 9200. Ռոմանոս Պետրոսյան
Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետությունում շուրջ 32000 բաժանորդ. ցավով եմ նշում, այս տարի Ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ, գրեթե չորս անգամ ավելի պակաս թվով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 6–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Պարզապես, քանի որ ՀԷՑ–ի շուրջ մեր լրատվականների, նաև որոշ քաղաքական շրջանակների ուշադրություն ավելի սևեռված էր, կարծես թե այդ իրավիճակը ավելի ֆետիշացվեց։ Բնականաբար, ես մեր քաղաքացիների, մեր բաժանորդների ներողամտություն եմ հայցում և ՀԷՑ–ի կողմից ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Բայց բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ–ի ենթակառուցվածքները։ Այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլեկտրոնիկայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ։
Կոնկրետ Վարդաշեն ենթակայանը, որ սպասարկում է հիմնականում Էրեբունի վարչական շրջանը և որոշ հասցեներ նաև Կենտրոն վարչական շրջանից, նախատեսված որոշակի թվով բաժանորդների համար բեռը 25-30% ավելի բարձրացել էր։ Էլեկտրական բեռը դա սպառման ընդհանուր ծավալն է և ահա այդ վթարը, հրդեհը ապա նաև հոսանքազրկումը պայմանավորված էր դրանով, ինչից որևէ մեկս, այդ թվում նաև առաջադեմ եվրոպական երկրներում, ապահովագրված չէ։
Ի պատիվ ՀԷՑ–ի հերթապահ խմբերի մասնագիտական ստորաբաժանումների, այդ թվում նաև որոշ գործընկեր կազմակերպությունների պատրաստակամության, 48-52 ժամ անդադար, առանց մեկ րոպե դադար առնելու, աշխատանքներ են տարվել 23 բջիջներում։ Ահռելի ծավալի աշխատանք է տարվել։ Օրդինար իրավիճակում այդ աշխատանքները կպահանջեին 10 օրից երկու շաբաթ ժամանակ։ 48 ժամից 52 ժամում վթարները վերականգնվել են»,– հայտարարեց Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նկատեց, որ անցյալ տարվա նույն օրերի համեմատությամբ էլեկտրաէներգիայի սպառումը մեր երկրում աճել է 20-22%-ով. «Դա գուցե նաև կյանքի որակի բարձրացման ցուցանիշ է, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը՝ չնորոգված, չփոխված և նոր տեխնոլոգիաներ չներգրավված»։
Ինչ վերաբերում է նրան, որ 1-80 հեռախոսահամարը նորմալ չի գործում, մարդկանց չեն պատասխանում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ զանգերի կենտրոնի ամեն հերթափոխում 12 աշխատակից է աշխատում, իսկ երբ որեւէ ենթակայան հոսանքազրկվում է, դա վերաբերում է մի քանի հազար բաժանորդի, և 12 մարդը չի կարող միաժամանակ մի քանի հազար զանգի պատասխանել. «Բնականոն իրավիճակում զանգերի մինչև 70%–ը սպասարկվում է։ Մեկ օրվա ընթացքում վթարների դեպքում մինչև 150.000, 180.000 զանգեր են ստացվում, այդ զանգերից սպասարկվում են 3.000, 5.000, 10.000– ը։ Ես խնդրում եմ այդ հանգամանքներին ըմբռնումով մոտենալ»։