211652_close_icon

Կարգալույծ քահանան Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում փորձում է խանգարել ժամերգության իրականացմանը. փաստաբան

views-count3253 դիտում article-date 20:02 04-01-2026
Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել փաստաբան Արա Զոհրաբյանը և կից գրել.

«Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը: Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:

Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին»:

Նմանատիպ նյութեր