211652_close_icon

Արգելափակումից դուրս է բերվել 145 տրանսպորտային միջոց․ ՆԳՆ

views-count1600 դիտում article-date 17:26 04-01-2026
Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
 
ՓԾից հայտնում են՝ օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս է բերվել  145 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
 

Նմանատիպ նյութեր