211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 33-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12490 դիտում article-date 13:21 03-01-2026
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Ն․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածեր չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մովսիսյանը Լևոն Մկրտչյանը։
Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ քարշակելու միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ձնակույտից։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ փրկարարները ու պարեկները օպերատիվ ժամանեցին ու օգնություն ցուցաբերեցին, վարորդին ու ավտոմեքենան հանեցին ձների միջից ու դրա շնորհիվ ավտոմեքենաների կուտակումներ չստեղծվեց։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր