211652_close_icon

Երազանքը՝ ազատություն․ տարեմուտը՝ Գորիսի բանտում. aravot.am

views-count8410 դիտում article-date 22:32 02-01-2026
Aravot.am-ը գրում է․ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պատիժ կրող անձինք հուզմունքով, սպասումով ու կարոտով են ակնդրում գորիսեցի երաժիշտներ Հենրիկ Տեր-Ստեփանյանի, Նարեկ Սարգսյանի ու Վախթանգ Մարտիրոսյանի կատարումները։ Բանտային առօրյան արդեն  երրորդ տարին՝  «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն է փորձել հետաքրքիր դարձնել՝  կամուրջ ստեղծելով ազատության ու անազատության մեջ գտնվողների միջեւ։  Իհարկե, կազմակերպության այս նախաձեռնությանը  աջակցել են Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սիսիանի «Գրին Ռոդ» ընկերության տնօրեն Հրայր Գաբրիելյանն ու կապանցի գործարար Էդգար Հակոբյանը։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 104 մարդ է պատիժ կրում, որից 70-ը դատապարտյալ են։ 2025թ-ին 11 անձ ազատվել է պատժի լրիվ կրումով, պայմանական վաղաժամկետ  էլ 19 մարդ է ազատվել։ Տարին  հագեցած է եղել, պատիժ կրող անձինք չեն ձանձրացել ու յուրաքանչյուրն իր հետաքրքրության սահմանում մասնակցել է տարբեր միջոցառումների։ 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր