211652_close_icon

2026 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր ազգի ապագայի վրա․ Սամվել Կարապետյան

views-count616 դիտում article-date 21:10 31-12-2025
Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր ազգի ապագայի վրա։ Այս մասին ասված է դեկտեմբերի 15-ին ԱԱԾ մեկուսարանից հրապարակված Սամվել Կարապետյանի հոդվածում։

«Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։ 

Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը։ Չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին թող Նիկոլը մնա իշխանության ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ։

Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ 

Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։

Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ 

Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո և համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։

Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք՝ հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան»,- ասված էր Կարապետյանի ուղերձում:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։

Հիշեցնենք նաև, որ  դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով:  Այս սահմանափակումը առկա չի եղել նույնիսկ կալանքի պայմաններում:

Նմանատիպ նյութեր