211652_close_icon

Ժամը 19:30-ի դրությամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

views-count1111 դիտում article-date 19:41 28-12-2025
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նմանատիպ նյութեր