211652_close_icon

ՍԱՏՄ–ն ստուգումներ է իրականացրել Վարդենիսում. Առգրավվել է62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

views-count766 դիտում article-date 18:11 26-12-2025
Երևանի Կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։ Այդ մասին  հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։

 

Նմանատիպ նյութեր