211652_close_icon

Քննարկվել է Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2026-ի ապրիլին Դուբայում կայանալիք «AIM Congress» համաժողովին

views-count766 դիտում article-date 17:42 25-12-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է AIM (Annual Investment Meeting) Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղար Վալիդ Ֆարղալին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2026 թվականի ապրիլին Դուբայում կայանալիք «AIM Congress» համաժողովին։

Քննարկվել են ազգային տաղավարի, նախարարական և թեմատիկ քննարկումներին մասնակցության հնարավորություններն ու ձևաչափերը։

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներդրումային առաջնահերթություններին, խոշոր ենթակառուցվածքային և ռազմավարական նախագծերի ներկայացմանը միջազգային ներդրողներին, ինչպես նաև ֆոնդերի միջոցով ներդրումների ներգրավման ժամանակակից մոդելներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի մասնակցության հնարավոր մոդելները հստակեցնելու և առաջիկայում համապատասխան առաջարկների ձևավորման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր