211652_close_icon

Հրամանատարը վճռական է տրամադրված․ այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը․ Գառնիկ Դանիելյան

views-count2263 դիտում article-date 16:48 25-12-2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին:

Հրամանատարը վճռական է տրամադրված: Այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը:
Աշոտ Մինասյանը թե՛ որպես արցախյան պատերազմի լեգենդ, թե՛ որպես մտավորական, բացառիկ կերպար է: Ժամերով զրուցելուց հետո դժվարությամբ ես կարողանում նրան հրաժեշտ տալ:

Մինասյանը պատերազմի ժամանակ մշտապես օրինակ է ծառայել բոլորին՝ իր ընտանիքի հետ առաջինը նետվելով մարտի դաշտ: Մարտական գործողությունների ընթացքում էլ, ցավոք, կորցրել է երկու եղբայրներին:
Հրամանատարն ունի առողջական լուրջ խնդիրներ, և կալանավորումը անհամատեղելի է այդպիսի խնդիրների պարագայում:

Ցավով եմ արձանագրում, որ այն, ինչ չի հաջողվել թշնամուն, արվում է այս իշխանությունների ձեռամբ:
Այսպիսի վարքագիծը ոչ միայն բարոյական առումով է անթույլատրելի, այլև իրավական աբսուրդ է:
Վճռաբեկ դատարանը, Աշոտ Մինասյանի բողոքը թողնելով առանց քննության, փաստացի փակել է նրա պաշտպանական բոլոր հնարավորությունները, ինչի հետևանքով հրամանատարը 1 տարի 10 ամսով ազատազրկվել է:

Այսպիսի որոշումը ապօրինի է և ոչ իրավաչափ:
Վերջ պետք է դնել շինծու մեղադրանքներով մեր ամենից հայրենանվեր գործիչներին ազատազրկելու հանցավոր այս պրակտիկային:

Ամենօրյա բարձրաձայնումով և մեր համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակի, և մեր ընկերները հայտնվեն ազատության մեջ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր