211652_close_icon
views-count1387 դիտում article-date 19:54 23-12-2025

Հալեպում հայ կնոջ տուն է վնասվել. ինչ իրավիճակ է Սիրիայում․ Sputnik Արմենիա

Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքը նյութական վնաս է կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո Հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։

Հայտնել էինք, որ դեկտեմբերի 22–ին Հալեպ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի և քրդամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) միջև։ Այժմ քաղաքում իրավիճակը հանդարտվել է։

«Կեսգիշերից հետո իրադրությունն ամբողջովին խաղաղ էր։ Հիմա վիճակը հանդարտ է, խանութները բաց են և մարդիկ սովորական կյանքով շարունակում են ապրել։ Հալեպի նահանգապետը արձակուրդ է հայտարարել, ինչի արդյունքում այսօր փակ կլինեն դպրոցներն ու պետական կառույցները։

Հայ համայնքում տուժածներ չկան՝ չնայած, որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Միայն մի հայ կնոջ տուն է վնասվել»,-նշեց Գաբրիելյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր