211652_close_icon
views-count1303 դիտում article-date 20:50 22-12-2025

Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն․ Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ, իսկ հոգևորականներն ու բարերարները հայտնվում են ճաղերի հետևում՝ իրենց հավատքի և սկզբունքների համար։

Իմ ուղերձը հստակ է՝ ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն։

Միջազգային հանրությունը չի կարող լռել, երբ կործանվում են դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։

Նմանատիպ նյութեր