211652_close_icon
views-count1582 դիտում article-date 22:45 19-12-2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և կարևորել ՀԲ-ի հետ գործակցությունը։

Խուդաթյանն ընդգծել է` Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության համար երկար տարիներ հանդիսանում է ոչ միայն ֆինանսական գործընկեր, այլ վստահելի ռազմավարական գործընկեր՝ կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում։

ՀԲ-ի հետ համագործակցությունն ընդգրկում է միաժամանակ մի քանի առանցքային ոլորտներ։

Ֆաբրիցիո Զարկոնեն իր հերթին ընդգծել է ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։

Նմանատիպ նյութեր