Տեր Վրթանես քահանա Բաղալյանը հիվանդանոցից ուղերձ է հղել հանրությանը․ 168.am
Երեկ Մայր Աթոռում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հոգևորականին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկը, որտեղ կատարել էին սրտի ստենդավորում։
Առավոտյան Տեր Վրթանեսը 168.am-ին փոխանցեց, որ ինքնազգացողությունը լավ է։
«Ինձ լավ եմ զգում, գիշերը նորմալ քնել եմ, շնորհակալ եմ այստեղի բժիշկներին՝ ուշադրության և հոգատարության համար»,- նշեց Տեր Վրթանեսը։
Հոգևորականը նաև ուղերձ փոխանցեց հանրությանը.
«Միաբան լինենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վեհափառ հայրապետի, ուխտապահ հոգևոր դասի շուրջ մեր բարեպաշտ ժողովրդով։ Այս դժվարությունը կհաղթահարենք Աստծո օգնությամբ»։
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռում երեկոյան ժամերգություն մատուցեցին։ Ժամերգությանը զուգահեռ՝ Մայր Աթոռի բակում էին հավաքվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների «գաղափարակիցները», նրանք այնտեղ էին եկել հենց նրանց կոչով, որպեսզի պահանջեին Վեհափառ հայրապետի հրաժարականը։
Մայր Աթոռի բակ գնացին նաև այդ եպիսկոպոսները՝ մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով շրջափակված, ելույթ ունեցան, որն այդպես էլ որևէ մեկը չլսեց, փոխարենը եպիսկոպոսներն արժանացան «հուդա», «ամոթ» վանկարկումներին և հեռացան՝ կրկին անվտանգությունով շրջափակված։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում