211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում. «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և կողաշրջվել. կա վիրավոր. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2533 դիտում article-date 13:40 19-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 49-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 91 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 64-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին նույնպես տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր