211652_close_icon

Այս հակաեկեղեցական գործողությունները լի են ցավալի հետևանքներով և հանգեցնելու են անդառնալի կորստի

views-count496 դիտում article-date 11:26 18-12-2025
 «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է․

«Սիրելի՛ արժանապատիվ քրիստոնյաներ, զավակներ մեր Սուրբ Եկեղեցու, Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջը նենգ և վտանգաշատ օրակարգ է։

Հակականոնական ընթացքի մեջ գտնվող որոշ եպիսկոպոսների կոչով այսօրվա հավաքին միանալը՝ նշանակում է արշավել Սուրբ Էջմիածնի վրա։

Այս արկածախնդրությունն ու հակաեկեղեցական գործողությունները լի են ցավալի հետևանքներով և հանգեցնելու են անդառնալի կորստի։

Աղոթեցե՛ք, մի՛ տրվեք գայթակղության և մոլորության։

Աստված պահապան մեր Սուրբ եկեղեցուն, Հայոց Հայրապետին և մեր ազգին։

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Նմանատիպ նյութեր