211652_close_icon

«Աշխարհաքաղաքական բորշչը» եփել է Փաշինյանը, ուտելու ենք բոլորս. Հայկ Մամիջանյան

views-count1696 դիտում article-date 13:22 16-12-2025
«Աշխարհաքաղաքական բորշչը» եփել է Փաշինյանը, բայց ուտելու ենք բոլորս: Նա չարչիություն է անում մի մայրաքաղաքից մյուսը, Բրյուսելում ՌԴ-ից է բողոքում, ՌԴ-ում՝ Բրյուսելից: Այս մասին իր ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Իրանի ահազանգի մասին խոսելով նա նշեց, որ այն, ինչ «ՀՀԿ» հայտարարության մեջ գրված է եղել ստորագրումից օրեր անց, բոլորը ուշադրություն են դարձնում այն ժամանակ, երբ դա ասում է այս կամ այն «արտաքին դայակը»:

Անդրադառնալով «Քաղաքացիական խմբակցության» անդամ Գևորգ Պապոյանի հայտարարությանն այն մասին, թե փորձեր են լինելու բռնի կերպով իշխանությունը խլելու, Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե կուսակցության փոխնախագահը հայտարարում է, որ ինքն ունի տեղեկություններ իշխանությունը տապալելու փորձերի մասին, դա խայտառակություն է: Եթե կա՝ բացահայտեք: Սա կամ ինչպես միշտ օդի մեջ կրակոց է, կամ նախապատրաստվում են մեկ այլ արդար ընդդիմադրի մասով բան կարել»:

Խոսելով Իրանի կողմից հնչած ահազանգերի ու դրանց պատճառների մասին՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ սա առաջին արձագանքը չէ: Նրա խոսքով՝ Իրանի նոր ահազանգի պատճառներից մեկը կարող է լինել Փաշինյանի բանավոր խոսքի դրժումը կամ նոր ստերի բացահայտումը:

«Հայաստանում վաղուց չկա ընդդիմություն, կա Փաշինյան և իրեն ընդդիմություն՝ հայ ժողովուրդը:

Մեր ժողովուրդը պետք է պայքարի Փաշինյանի դեմ՝ ցանկացած օրենքով սահմանված կարգով»,- եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր