211652_close_icon

«Միքայել սրբազանի դատավճիռը ոտքից գլուխ ապօրինություն է, եւ Վերաքննիչ դատարանն այլ հնար չունի, քան բեկանելու դատական ակտը»․ Երեմ Սարգսյան․ Aravot.am

views-count781 դիտում article-date 18:44 15-12-2025
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի գործի քննությունը։ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք կողմ են, որպեսզի այս տարի շարունակվի դատական նիստը։ «Բայց քանի որ վաղը պետք է սրբազանը բուժման տեղափոխվի, չգիտենք, թե հետագա զարգացումը ոնց կլինի։ Բայց մեր դիրքորոշումն այն է, որ մենք ցանկանում ենք, որ այս տարի իրականացվի նիստը»,- նշեց նա։ Նիստը նախագահող դատավորները հայտնեցին, որ դեկտեմբերի 23-ից արձակուրդում են գտնվելու, հետեւաբար, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 13-ին։

Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանի պաշտպանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ խնդրելով ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել ու հռչակել Գերաշնորհ Միքայել Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Զուգահեռ նաեւ դատախազությունն է վերաքննիչ բողոք ներկայացրել՝ պահանջելով Միքայել սրբազանի պատժի չափը սահմանել ոչ թե 2 տարի, այլ 2,5 տարի ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր