211652_close_icon
views-count1744 դիտում article-date 22:00 11-12-2025

Խոշոր ավտոարտադրողները ԱՄՆ-ին կոչ են արել արգելելու չինական ընկերությունների մուտքը երկիր

Խոշոր ավտոարտադրողները հինգշաբթի Վաշինգտոնին կոչ են արել արգելելու կառավարության աջակցությունը վայելող չինական ավտոարտադրողներին և մարտկոց արտադրողներին արտադրական օբյեկտներ բացել Միացյալ Նահանգներում՝ զգուշացնելով, որ արդյունաբերության ապագան վտանգված է, հաղորդում է Reuters-ը։

Ավտոմոբիլային նորարարությունների դաշինքը, որը ներկայացնում է General Motors-ը, Ford-ը, Toyota Motor-ը, Volkswagen-ը, Hyundai-ն և այլ խոշոր ավտոարտադրողներ, հայտարարել է, որ Կոնգրեսը և Թրամփի վարչակազմը պետք է գործեն։

«Չինաստանը հստակ և իրական սպառնալիք է ԱՄՆ ավտոարդյունաբերության համար»,- գրել է խումբը Ներկայացուցիչների պալատում չինական ավտոմեքենաների վերաբերյալ լսումների համար արված հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր