211652_close_icon

Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդն առցանց եղանակով. Սրբուհի Գալյան

views-count2095 դիտում article-date 12:59 09-12-2025
Այսուհետ կարող եք գրանցել ձեր երեխայի ծնունդը առցանց եղանակով՝ այցելելով Hartak.am կայք:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Դրա համար նախ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» ազգային նույնականացման համակարգում : Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցե, որի միջեցով ապահովվելու է հետադարձ կապը»,- նշել է նա:

«Քայլերի հերթականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ ընտրեք քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցումներ, դիմել առցանց: Համակարգը ավտոմատ կերպով ցույց է տալիս ձեր ընտանեկան կարգավիճակը՝ հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին: Ձեզ ծննդօգնություն տրամադրած առողջապահական կենտրոնի կողմից երեխայի ծննդյան բժշկական վկայականը պետք է արդեն  մուտքագրված լինի համակարգում: Երեխայի տվյալներ բաժնում լրացրեք երեխայի անունը,  ազգանուն բաժնում լրացրեք հոր կամ մոր ազգանունը, ազգությունը ՝  հոր կամ մոր ընտությամբ, հասցեն՝ հոր կամ մոր հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշը և բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելուց հետո երեխայի տվյալներն ինքնաշխատ ներբեռնվում են պետական ռեգիստրից և բժշկական համակարգից: Նշված դիմումի հետ միաժամանակ հնարավոր է դիմում նրկայացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու վերաբերյալ՝ հետևելով քայլերի հաջորդականությանը:

Դիմումը էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման: Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում: Գրանցումն ավարտելուց հետո կձևավորվի  ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- բացատրել է նախարարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր