Իշխանությունները քաղաքական ընդդիմությանը փորձում են ցույց տալ, թե ինչքան ուժեղ տղա են. Արամայիս Աղաբեկյան. Aravot.am
Այսօր գլխավոր դատախազության շենքի դիմաց, ի պաշտպանություն «Բագրատ սրբազանի եւ մյուսների» գործով անցնող միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի պաշտպանության սկսված անժամկետ նստացույցին միացել է նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը:
«Աննախադեպ վերաբերմունք է, կարծում եմ՝ այս գործողություններով իշխանությունները ցույց են տալիս՝ կին-տղամարդ չեն նայելու: Թող մտածեն, թե ինչ կարող ենք անել, եթե փորձ արվի օգտագործել նաեւ կանանց քաղաքական գործընթացներում:
Սա ցույց է տալիս, որ ժողովրդավարության անվան տակ իշխանության եկածը ոչ միայն հակառակն է իրականացնում, այլ նախորդ իշխանություններին կարող է դաս տալ՝ ինչպես կարելի է ճնշել հակառակ թեւին»,-ասաց Աղաբեկյանը:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: