211652_close_icon

Իշխանությունը Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում․ Տիգրան Աբրահամյան

views-count1807 դիտում article-date 21:30 20-11-2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը «Սրբազան պայքարի» գործով ապօրինի կալանավորված Լիդյա Մանթաշյանի նկատմամբ նողկալի պահվածք է դրսևորում:

Թեև այս ընթացքում տարբեր անձանց մասով խափանման միջոցի փոփոխություններ է եղել, սակայն Լիդիայի մասով իշխանության որոշումը չփոխվեց` կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց:

Այստեղ կալանքը ոչ միայն որպես պատժի միջոց է կիրառվում, այլ նաև ճնշման մեծացում Բագրատ Սրբազանի դեմ:

Իշխանության սցենարը մարդանց ահաբեկիչ հռչակելու գործում չաշխատեց և հիմա փորձ է արվում էժան քայլերով մարդկանց տարբեր բնույթի վնասներ հասցնել»:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Նմանատիպ նյութեր