211652_close_icon

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

views-count820 դիտում article-date 20:15 20-11-2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքի ու արձանագրված արդյունքների վերաբերյալ․ մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության ու սոցիալական ծառայությունների թվայնացման ուղղություններով իրականացված աշխատանքներին։

Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը՝ նշելով, որ կազմակերպության ներգրավվածությունն իր էական ներդրումն ունի ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է նաև անապահով ընտանիքներին տրամադրվող e-card-երի մասին՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսված հասցեական դրամական աջակցությունը տրվում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից իրականացված կարիքների գնահատման հիման վրա։

Քրիսթինե Վայգանդը ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և վերահաստատել համատեղ նախատեսված աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր