211652_close_icon
views-count2008 դիտում article-date 11:23 17-11-2025

Հայաստանի տարածք են ներթափանցում տաք օդային հոսանքներ

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում էր Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում առանձին հատվածներում դիտվել են կարճատև անձրևներ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա ժամերից սկսած այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից՝ իր տեղը կրկին զիջելով հարավ արևմուտքից ներթափանցող  տաք օդային հոսանքներին, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան Հայաստանի տարածքում։

«Առաջիկա ժամերին անձրևները կդադարեն, առաջիկա 10 օրերին մեր երկրում կլինի արևառատ, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ին կբարձրանա  մոտ  3-4 աստիճանով, այնուհետև կմնա անփոփոխ։

Նոյեմբերի երրորդ տասնօրյակը կրկին կլինի բավականին տաք, սակավատեղում»,- ասաց Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր