211652_close_icon

16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները

views-count607 դիտում article-date 17:40 16-11-2025
16:00-ի դրությամբ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն արձանագրել է հետևյալ առերևույթ ընտրախախտումները․

• 14/20 ընտրատեղամասում օգնող անձի միջոցով ընտրության իրականացման կարգի խախտում։ Նույն ընտրատեղամասում երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին։  

• 14/5 ընտրատեղամասում մահացած անձի տվյալների առկայություն ընտրացուցակում, Վաղարշապատ համայնքում չբնակվող երկու անձանց տվյալների առկայություն, փակ քվեարկության ընթացքում մեկ ընտրողի կողմից մյուսի ընտրությանը միջամտություն։

• 14/10 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնելը եւ ապա քվեատուփի մեջ գցել։ Նշված խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի կողմից։

Նմանատիպ նյութեր