211652_close_icon

Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը դեռ չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը․ փաստաբան

views-count1429 դիտում article-date 19:24 14-11-2025
Սամվել Կարապետյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Կից հրապարակում եմ տվյալը, ըստ որի Վճռաբեկ դատարանից փաստացի ելքագրվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին գրություն, որը ստացվել է 2025 թվականի նոյեմբերի 14-ին:

Գրության մեջ իբր թվագրված «նոյեմբերի 12» նշված է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 13-ին: Այսինքն փաստացի 2025 թվականի նոյեմբերի 13-ին ծայրահեղ հրատապություն է սկսել Վճռաբեկ դատարանում:

Մինչ այս պահը Սամվել Կարապետյանի պաշտպաններից որևէ մեկը չի ստացել Վճռաբեկ դատարանի որոշումը, սակայն Քննչական կոմիտեի 53 քննիչներից բաղկացած խմբի ղեկավարը ունեցել է ՎՃռաբեկ դատարանի որոշումը հենց նոյեմբերի 13-ին:

Քննիչը ունեցել է որոշումն այնքան վաղ, որ հասցրել է դրան ծանոթանալ, մեջբերումներ կատարել և 2025 թվականի նոյեմբերի 13-ի ժամը 18-27-ին մուտք անել միջնորդությունը, կից փոխանցելով նաև Վճռաբեկ դատարանի որոշումը Հակակոռուպցիոն դատարան:

Իրապես ինձ հետաքրքիր է Գլխավոր դատախազության դիրքորոշումն իրադարձությունների նման զարգացման, փաստաթղթերի պատշաճության և այլ հարցերի վերաբերյալ»:

 

Նմանատիպ նյութեր