211652_close_icon

Դատարանը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը կքննի նոյեմբերի 17-ին

views-count814 դիտում article-date 17:19 14-11-2025
Նոյեմբերի 17-ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։

Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում։

Վարդևանյանը բպարզաբանել է, որ նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։

«Դատախազության կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր տնտեսական բնույթի 2 անիմաստ և աբսուրդային մեղադրանքների` կապված հիմնավոր կասկածի հաստատմանը, ինչպես նաև փաստացի կալանքի 1-ամսյա ժամկետը 2-ամսյա կալանքի վերածելու։

Մեր կողմից ներկայացված բողոքը, վերաբերում էր նրան, որ հայտնի կոչերի դրվագով չի կարող լինել հիմնավոր կասկած, ինչպես նաև, որ կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Դատարանը որոշեց 2 բողոքները մերժել նոյեմբերի 13–ին»,-նշել է նա:
Ավելին՝ տեսանյութում.

Նմանատիպ նյութեր