211652_close_icon

Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել, քանի որ ՀՀ քաղաքացի է և այլ պետությանը հանձնման ենթակա չէ. Դատախազություն

views-count7099 դիտում article-date 15:26 14-11-2025
2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ ուբեն Թաթուլյանը:
Ռ.Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով:

Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ հանցաշխարհի հեղինակություն Ռոբսոնը (իրական անունը՝ Ռուբեն Թաթուլյան) ձերբակալվել է Հայաստանում։ Դրա մասին նոյեմբերի 12-ին հայտնել էր «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։

«Իզվեստիա»-ի տվյալներով՝ նա Հայաստանի քաղաքացիություն ունի։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր համայնք կազմակերպելու համար. նրան ձերբակալել են հեռակա կարգով։

Նմանատիպ նյութեր