211652_close_icon

Թոշակառուներին գցում են նոր ծուղակի մեջ․ Հրայր Կամենդատյան

views-count1168 դիտում article-date 22:56 08-11-2025
Թոշակառուներին գցում են նոր ծուղակի մեջ։ Այս մասին նախազգուշացնում է տնտեսագետ, «ՀայաՔվե» միավորման անդամ Հրայր Կամենդատյանը։

«Հաջորդ տարի նրանք պարտավոր են լինելու ներկայացնել եկամուտների հայտարարագիր՝ 2025 թվականի համար։ Այո, հիմա այն լրացնելու է ՊԵԿ-ը, բայց հենց այստեղ է թաքնված խաղը․
ՊԵԿ-ը ըստ ամենայնի հետվճարները կհայտնաբերի և կճանաչի որպես հարկվող եկամուտ, և դրանց նկատմամբ կկիրառվի եկամտահարկի դրույքաչափը՝ մինչև 20%։

Այսինքն՝ հետվճար ստացած թոշակառուները փաստացիորեն ստիպված են լինելու վերադարձնել պետությանը այդ գումարի զգալի մասը՝ որպես հարկ։

Թող սա հիշեն բոլոր նրանք, ովքեր այսօր հիացած են «հետվճարի հրաշքով»․ երբ պետությունը քեզ տալիս է մի ձեռքով, բայց վերցնում՝ մյուսով, դա բարեփոխում չէ, դա ծուղակ է»։

Նմանատիպ նյութեր