211652_close_icon

Փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՊԵԿ ներկայացվող հաշվետվությունների ձևերը

views-count808 դիտում article-date 11:17 07-11-2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին ուժի մեջ է մտնում ՀՀ ՊԵԿ նախագահի N 1505-Ն հրամանը, որով փոփոխվել են մաքսային ներկայացուցիչների կողմից ՀՀ ՊԵԿ ներկայացվող հաշվետվության ձևերը։

Միաժամանակ, հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով փոփոխվել է նաև մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված մաքսային ներկայացուցիչների կողմից առաջին անգամ հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, որի համաձայն՝ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով։  

Այսինքն, մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկված գործող մաքսային ներկայացուցիչները մինչև 2026 թվականի հունվարի 15-ը պետք է առաջին անգամ էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունը (2025 թվականի 2-րդ կիսամյակի համար)` ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Նմանատիպ նյութեր