211652_close_icon

Իտալիայի հյուսիսում ձնահյուսի հետևանքով զոհվել է 5 գերմանացի լեռնագնաց

views-count1174 դիտում article-date 17:10 02-11-2025
Հյուսիսային Իտալիայի Տրենտինո-Հարավային Տիրոլ շրջանում ձնահյուսի հետևանքով զոհվել է հինգ գերմանացի լեռնագնաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Alto Adige թերթը՝ հղում անելով տեղական լեռնային փրկարարական ծառայությանը։

Կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նախորդ երեկոյան Օրտլեսի լեռնաշղթայում անհետ կորած երկու լեռնագնացների մարմինները։ Մահացածները նույնականացվել են որպես հայր և նրա 17-ամյա դուստրը։

Որոնողա-փրկարարական աշխատանքները տեղի են ունեցել բարդ պայմաններում. շաբաթ օրը նախորդ երեք զոհերի մարմինները գտնելուց հետո աշխատանքները ստիպված էին եղել դադարեցնել խիտ մառախուղի պատճառով։

 

Նմանատիպ նյութեր