211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:12 02-11-2025

Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում է՝ մասնակցելու կարգալույծ արված քահանայի մատուցած «պատարագին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Օհանավանի Հովհաննավանք եկեղեցու՝ մասնակցելու կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) մատուցած կիրակնօրյա պատարագին:

Զուգահեռ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնվում է Գարեգին Երկրորդի գահակալության 26-րդ տարեդարձը։ Սկևռայի սրբոց մասանց պահարանը բերվեց Մայր տաճար: Մայր Աթոռը լեփ-լեցուն է հավատացյալներով:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռը Ստեփան Ասատրյանին կարգալույծ է հռչակել ու արգելել եկեղեցական ծեսեր կատարել, իսկ կիրակնօրյա պատարագի անցկացումը դեռ նախորդ շաբաթ «հոգեկործան նախաձեռնություն»՝ անվանել՝ հայտարարելով, թե այն Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին պառակտելու փորձ է:

 

Նմանատիպ նյութեր