Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է այն հարցադրմանը, թե ինչու եվրոպացի պատգամավորները նրանց մեղադրում են Հայաստանում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու և մարդկանց հայտարարությունների համար կալանավորելու մեջ։
«Ես չգիտեմ՝ կոնկրետ ում մասին եք ասում։ Եթե իսպանացի պատգամավորն է նման բան ասել, ուրախ եմ, բայց ես այդ միջոցառման ընթացքում մասնակցել եմ մի քանի նիստերի և լսել եմ լրիվ հակառակ պնդումներ։ Շատ պատգամավորների հետ եմ շփվել և լսել տարբեր կարծիքներ։ Մի պատգամավորի կարծիքը չի կարելի ներկայացնել որպես ամբողջ Եվրոպայի դիրքորոշում»,- նշել է Սիմոնյանը:
Նա հիշեցրել է, որ հենց եվրոպական երկրներում էլ հաճախ գրանցվում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի դեպքեր․ «Խայտառակություն է, երբ եվրոպական երկրներում ոստիկանները ֆուտբոլի ֆանատներին այնքան են ծեծում, որ նրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Այդ ամենը պետք է հիշել, նախքան մեզ դաս տալը»։
Խոսելով Լեռնային Ղարաբաղ վերադարձի թեմայից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ներկայում նման հայտարարությունները իրատեսական չեն: «Կա՞ մարդ, որ կարող է հայտարարել, որ ինքը կարող է ապահովել հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որևէ բնակավայր։ Մեծ- մեծ խոսելով չի, միայն կենաց խմելով չի»,- նշել է նա:
«Գազայում այսօր ցեղասպանություն է տեղի ունենում։ Եթե մենք այդ ուղին բռնեինք, կարող էինք դառնալ երկրորդ Գազա։ Այդպես մեծ խոսքերով, հեռվից հայտարարություններով չեն լուծվում հարցերը։ Միջազգային կառույցները պետք է գործով օգնեն, ոչ թե միայն հայտարարություններով»։
Ամփոփելով՝ Սիմոնյանը կոչ է արել «վերադառնալ իրականությանը»․ «Ժողովուրդ, թարգեք՝ մեր ծիրանը, մեր ջերմուկը, մեր հայի աչքերը աշխարհի կենտրոններում փառաբանելու փորձերը։ Դրանց հետևում մարդիկ են մահանում, ռմբակոծություններ են լինում։ Պետք է հասկանանք՝ խնդիրը խոսքերով չէ»։