211652_close_icon
views-count1105 դիտում article-date 16:41 30-10-2025

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժային կառույցներն արդեն նրանց չեն բռնելու կաշառք ուտելու իրենց սուրբ գործի վրա. Ռուբինյան

Ընդդիմությունն ու իրենց կեղծ կաթողիկոսը չեն էլ թաքցնում, որ իրենց ուզածը Գյումրիի կրկնությունն է համապետական ընտրություններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Միայն մեկ բան պետք է տարբեր լինի` եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժային կառույցներն արդեն նրանց չեն բռնելու կաշառք ուտելու իրենց սուրբ գործի վրա:

Ահա այս ծրագիրն է, որ բոլորով պիտի խափանենք մյուս տարի: Թող ներեն մեզ, իհարկե, բոլոր կաշառակերները, բայց, վստահաբար, խափանելու ենք»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր