211652_close_icon

Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով. Սուրենյանց

views-count2581 դիտում article-date 13:53 27-10-2025
Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ (եթե չեմ սխալվում նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։ Այս մասին գրելէ  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։ 

Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։ 

Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։ 

Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով: 

Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։ 

Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։ 

Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր