Հույն ուղղափառ եկեղեցին գործարկել է արհեստական բանականությամբ աշխատող սեփական ծառայությունը
Հույն ուղղափառ եկեղեցին մուտք է գործել արհեստական բանականության դարաշրջան՝ LOGOS-ի օգնությամբ։ Այս սեփական արհեստական բանականության գործիքը մշակվել է Նեա-Իոնիայի, Ֆիլադելֆիայի, Հերակլիոնի և Քաղկեդոնի միտրոպոլիաների կողմից՝ համագործակցելով Եգեյան համալսարանի հետ, գրում է Kathimerini-ն։
LOGOS-ը գործում է որպես թվային գրադարան, որը տեղեկություններ է հավաքում քրիստոնեական հավատքի վերաբերյալ և այն կոդավորում է հասկանալի, օգտակար պատասխանների տեսքով։
Հարցին, թե արդյոք հավելվածը կարող է խոստովանություն ընդունել, այն պատասխանել է, որ չի կարող, սակայն առաջարկել է ուղեցույց և աղոթքներ՝ նախապատրաստվելու համար։ Միտրոպոլիտ Գաբրիելը, որը մտահղացել է այս նախագիծը, ասել է, որ այն չի փոխարինում քահանաներին, այլ «ծառայում է որպես ուղեցույց, որը հավատացյալին տանում է դեպի հաջորդ քայլը՝ եկեղեցի»։
Նա ընդգծել է, որ եկեղեցին պետք է փոխգործակցի թվային աշխարհի հետ՝ նշելով, որ «տեխնոլոգիաները պետք է ծառայեն մարդկությանը, և ոչ թե հակառակը»։
LOGOS-ը ձգտում է օգնել երիտասարդ օգտատերերին անվտանգ կերպով ստանալ ճշգրիտ տեղեկություններ ուղղափառ հավատքի մասին՝ հակազդելով վնասակար կամ մոլորեցնող առցանց բովանդակությանը։