211652_close_icon

Հայ գրոսմայստերների արդյունքները Բեյրութում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում

views-count913 դիտում article-date 16:04 26-10-2025
Հոկտեմբերի 18-25-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվել է 12th Beirut International Open Chess Championship շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայ գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վաստակել է 7 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է դարձել բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը, որը վաստակել է 8 միավոր:

 

Նմանատիպ նյութեր