211652_close_icon

Հայ-ֆրանսիական ամուր բարեկամությունն անկեղծ արտացոլված է․ Արարատ Միրզոյան

views-count976 դիտում article-date 22:24 23-10-2025
Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ավարտին ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում՝ «Ոսկե գրքում»։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Պատիվ ունենալով վերստին հյուրընկալվելու Ֆրանսիական Հանրապետության Սենատում, ժողովրդավարության և իրավունքի գերակայության այս տանը, իմ սրտագին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Ժերար Լարշեին իր ջերմ ընդունելության համար, ինչը հայ-ֆրանսիական ամուր բարեկամության անկեղծ արտացոլումն է:

Վերահաստատում եմ իմ խորին երախտագիտությունը նախագահ Ժերար Լարշեին, ինչպես նաև Սենատի բոլոր անդամներին, ի նպաստ Հայաստան-Ֆրանսիա բացառիկ հարաբերությունների նրանց մշտական հանձնառության և վճռական ձայնի համար:

Թող այս բացառիկ հարաբերություները շարունակեն զարգանալ, ի շահ մեր դավանած համընդհանուր արժեքների, ընդհանուր պատմության և անսասան բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերության»:

Նմանատիպ նյութեր