Կիսակառույց անասնագոմերն ու վարկով գնած տեխնիկան եկամուտ չեն բերում. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը Լոռու մարզում էր
Լոռու մարզ, Փամբակ համայնք. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամներն այս անգամ այնտեղ են լսում՝ մարդիկ ինչ խնդիրներ ունեն, ինչ լուծումներ են առաջարկում:
Գյուղերում պարբերական շփումները հուշում են՝ անասնապահությունը նահանջում է, որևէ տեղից աջակցություն չստացող կաթը ջրի գնով վաճառող գյուղացին եկամտի այլ աղբյուր է փնտրում։ Փամբակում երիտասարդներից մեկն ասում է՝ իրենք ուզում են անասնապահությանը զարկ տալ, ծրագրեր են մշակում, սակայն դրանք կիսատ են մնում ֆինանսական խնդիրների պատճառով։
«Մենք ունենք կիսատ թողնված անասնագոմեր, ունենք ձեռք բերված տեխնիկաներ ու հիմնականում ձեռք ենք բերել վարկերի միջոցով։ Հիմա կխնդրեինք, եթե հնարավորություն կա, հնարավորության չափերի սահմանում, մեզ օգնել տոհմային անասնապահության ճյուղը զարգացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: