211652_close_icon

Երկու ամսով կալանավորվել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը

views-count1378 դիտում article-date 09:18 23-10-2025
Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի` փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Գյումրիում բերման էր ենթարկվել Ռուբեն Մխիթարյանը։

«Բերման է ենթարկվել «Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցներ Գյումրու քաղաքապետարանում ստեղծված անթույլատրելի իրավիճակը»,-հայտնել էին «Մեր ձևով» շարժումից։

Նմանատիպ նյութեր