211652_close_icon

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել

views-count406 դիտում article-date 14:05 22-10-2025
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:

Քննչական կոմիտեից մի շարք լրատվամիջոցների հայտնել են, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում լսելի էր Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում եկեղեցականները քննարկում էին հոգևոր ծառայության նշանակմանը վերաբերող հարցեր։

Ըստ ձայնագրության՝ Հայր Աղանը դիմել է Վեհափառ Հայրապետին՝ իրեն կարգալույծ հռչակելու խնդրանքով։

Նմանատիպ նյութեր