Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից մեկն է. Անդրեասյան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Դրանք միտված են սահմանված ձևակերպումներն առավել հստակեցնելուն:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
«Լեզվական քաղաքականությունը պետության ու պետականության ամրապնդման կարևորագույն գործիքակազմերից մեկն է, և մենք այս ուղղությամբ պետք է ավելի համակարգային մոտեցումներ որդեգրենք»,-ընդգծել է նախարարը՝ պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:
Նիստում ընդունվել է պատգամավորների առաջարկը:
Նախարարը նաև ներկայացրել է հանրակրթության ոլորտում լիազոր մարմնի սահմանմանն առնչվող նախաձեռնությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ: Հստակեցվել են վարչատնտեսական համակարգողի նշանակման հետ կապված հարաբերությունները: Հաջորդ բովանդակային փոփոխությունը վերաբերում է մանկավարժական աշխատողի սահմանմանը: Առաջարկվում է մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցների աշխատակիցների ստաժը նույնպես համարել մանկավարժական ստաժ:
Նիստում հանրակրթության ոլորտին առնչվող առաջարկ է ներկայացրել հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, որն ընդունվել է:
«Կրթության մասին» և կից օրենքներում նախատեսվող կարգավորումները՝ այստեղ:
Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն: