211652_close_icon

Ֆասթ Բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

views-count2281 դիտում article-date 12:57 17-10-2025
Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ DigiTec 2025-ին՝ ներկայացնելով Բանկի նորարարական մոտեցումները։

Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաև վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Այն փոխարինում է ֆիզիկական քարտին և հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։

Բանկի տաղավարում իրականացվել են նաև հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր՝ լի բազմազան նվերներով:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ասել է․ «DigiTec-ը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, մեր տեխնոլոգիական ֆինտեք համայնքի համար: Շատ ուրախալի է, որ շուրջ երկու տասնամյակ կարողանում են ապահովել այս միջոցառումը և ապահովել այս հոսքը, որը մենք տեսնում ենք երեք օրերի ընթացքում:

Ուրախալի է, որ Ֆասթ Բանկը ներկայացված է, կարողանում ենք կիսվել մեր գիտելիքով, մեր փորձով, մեր տեղեկատվությամբ, պրոդուկտներով և ստանալ հետաքրքիր առաջարկներ և համագործակցություններ»:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ առաջնորդվում են նորարարական գաղափարներով և լուծումներով։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր