211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. «BMW»-ն Երևանյան փողոցում կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու տեղաշարժել բետոնե պաշտպանիչ պատնեշը. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3271 դիտում article-date 09:47 16-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին ու բետոնե արգելապատնեշներին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարանցով Բալասանյանն ու Դավիթ Գրիգորյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր